Անգլիացի վետերան Էշլի Քոուլը, ով ընթացիկ մրցաշրջանն անցկացնում է իտալական «Ռոմա»-ում, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել ԱՄՆ, տեղեկացնում է Daily Star-ը:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Նյու-Յորք Սիթի»-ն, որի կազմում պետք է հանդես գա նաև Քոուլի հայրենակից Ֆրենկ Լեմպարդը:
Հիշեցնենք, որ Քոուլի գործող պայմանագրի ժամկետը «Ռոմա»-ի հետ լրանում է 2016 թվականին:







































