Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է թիմի կազմը, որը Չիլիում կմասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, տեղեկացնում է football365.com-ը:
Դարպասապահներ` Ջեֆերսոն («Բոտաֆոգո»), Դիեգո Ալվես («Վալենսիա»), Մարսելո Գրոե («Գրեմիո»)։
Պաշտպաններ` Դանիլո («Պորտու»), Ֆաբինյո («Մոնակո»), Դավիդ Լուիս, Տիագո Սիլվա, Մարկինյոս (բոլորը՝ ՊՍԺ), Միրանդա («Ատլետիկո»), Ֆիլիպե Լուիս («Չելսի»), Մարսելո («Ռեալ»)։
Կիսապաշտպաններ` Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ»), Էլիաս («Կորինտիանս»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Կասեմիրո («Ռեալ»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Վիլիան («Չելսի»), Էվերտոն Ռիբեյրո («Ալ Ահլի»), Դուգլաս Կոստա («Շախտյոր»)։
Հարձակվողներ` Ռոբինյո («Սանտոս»), Դիեգո Տարդելի («Շանյդուն Լունեն»), Նեյմար («Բարսելոնա»), Ռոբերտո Ֆիրմինո («Հոֆենհայմ»)։
Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կոլումբիայի, Վենեսուելայի և Պերուի հավաքականները։








































