Ֆրանսիայում ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենն ամաչում է, ոչ իր դուստրը` կուսակցության ներկայիս առաջնորդ Մարին Լե Պենը, մինչ օրս իր ազգանունն է կրում: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Europe I ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Դստեր հետ սրված վեճի ֆոնին 86-ամյա Լե Պենը հույս ունի, որ նա շուտափույթ կերպով կամուսնանա, որպեսզի փոխի ազգանունը:
«Ես հույս ունեմ, որ «Ազգային ճակատ»-ի նախագահը հնարավորինս շուտ կամուսնանա, որպեսզի փոխի ազգանունը: Քանի որ ես ամաչում եմ, որ նա կրում է նույն ազգանունը, ինչ ես» ,-հայտարարել է Ժան Մարի Լե Պենը և հավելել, ո չի աջակցի Մարինին 2017-ի նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Լե Պենի անդամակցությունը կուսակցությունում դադարեցվել է այն բանից հետո, երբ նա ասել է, թե Հոլոքոստն աննշան «պատմական մանրուք է»:
Մարին Լե Պենը հոր արտահայտությունները քաղաքական ինքնասպանություն է համարել:








































