«Տիկին Ենոքյանը ոչ միայն բարձր ճնշում ունի, այլև վերջերս շատ ծանր վիրահատություն է տարել: 73-ամյա կնոջ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը բացարձակ անընդունելի եմ համարում: Հիմա մեր գերակա խնդիրն է, որ րոպե առաջ փոխվի նրա խափանման միջոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության նախկին պատգամավորի կալանավորմանը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գ. Ենոքյանին կասկածում են ԲՀԿ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի նկատմամբ մահափորձի կազմակերպման մեջ: Ն. Զոհրաբյանն ասաց, թե այդ վարկածը Գ. Ենոքյանը անհեթեթ է համարում: Իսկ ինքը Կ. Կարապետյանի հետ չի խոսել և մտադիր չէ խոսել:







































