Իտալիայի Կրեմոնա քաղաքի ոստիկանությունը զբաղվում է մի գործի հետաքննությամբ, որի գործող անձինք երկու զբոսաշրջիկներ են։ Նրանք սելֆի անելու փորձի արդյունքում վնասել են Հերկուլեսի անգին արձանը։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Հաղորդվում է, որ գիշերը զբոսաշրջիկները բարձրացել էին արձանի վրա՝ համատեղ լուսանկար անելու, և պատահաբար կոտրել են մարմարե թագից մի կտոր։
Նշվում է, որ հուշարձանը քաղաքի խորհրդանիշն է։
Մասնագետները գնահատում են հասցված վնասի չափը։










































