Նոմ Սոտ անունով թափառող շունը Թաիլանդի Չոնբուրի նահանգում փրկել է նորածին աղջկա կյանք, որին մայրը նետել էր աղբահորը, հայտնում է Bangkok Post-ը:
Սպիտակ շունը, որն ապրում էր Pattana Villa գյուղակի փողոցներից մեկում, տեղացիների աչքի առաջ ատամներով խլել է սավանի մեջ փաթաթված նորածնին, որի համար կռվում էին երկու այլ շներ, և նրան տարել մարդկանց մոտ: Գյուղի բնակիչները երեխային վերցրել են շան մոտից ու փրկարարների են կանչել:
Աղջիկը, որի մարմի վրա առկա է եղել շան կծոցի մի քանի հետք, տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը որոնում է երեխայի մորը նրան մեղադրանք առաջադրելու համար:










































