Իր կարիերայի սկզբում ամեն մի դերասանուհի հավանաբար զգում է որոշակի անվստահություն և գիտի, որ եթե հակաճառի մարդկանց, որոնք ավելի երկար ժամանակ են բիզնեսում, մեկնարկը կարող է դառնալ վերջնակետ, գրում է starslife.ru-ն:
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն իր վրա է զգացել, թե ինչ է նշանակում լինել հլու. դա նրան արժեցել է հոնքերը, իսկ այդ նպատակով արված ֆոտոսեսիան ձախողվել է:
«Ես հիշում եմ՝ մի անգամ ինձ հրավիրեցին մասնակցելու ֆոտոսեսիայի: Դա «Ընկերները» սերիալի նկարահանման առաջին տարին էր: Լուսանկարիչն այդ ժամանակ պարզապես հրավիրեց ոճաբանների ու դիմահարդարների, որ նրանք ինձնից ստանային իրեն հարկավոր կերպարը: Այդ ժամանակ նույնիսկ բացացրին հոնքերս, իսկ ֆոտոսեսիայից հետո այդպես էլ թողեցին: Ես դեռ շատ ամաչկոտ էի ու անփորձ այդ գործերում, և հավատում էի, որ այն, ինչ անում են ինձ հետ, լավ է»,- ասել է Էնիսթոնը People ամսագրին:






































