Կիսապաշտպաններ Արիեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Սեբաստիան Ռոդեն, պաշտպաններ Դավիդ Ալաբան ու Հոլգեր Բադշտուբերը բաց են թողնելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մայիսի 6-ին կայանալիք «Բարսելոնա»-ի հետ առաջին խաղը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստների թվում խաղալու ամենամեծ հավանականությունն ուներ Ռիբերին: Այնուամենայնիվ, ֆրանսիացին լիովին չի ապաքինվել սրունքաթաթի վնասվածքից:
Ալաբան, Ռոդեն ու Ռոբենը բաց են թողնելու նաև կատալոնական ակումբի դեմ պատասխան խաղը, որը կայանալու է Մյունխենում՝ մայիսի 12-ին:





































