Շուրջ 40 ներգաղթյալ է զոհվել Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն՝ հղում անելով նավի ողջ մնացած ուղևորներին։
Չհաստատված տվյալներով՝ նավում 137 մարդ է գտնվել։ Ներգաղթյալներին օգնության է հասել մալթայական առևտրային մի նավ, որը նրանց տեղափոխել է սիցիլիական Կատանիա նավահանգիստ։
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Իտալիան հայտնել էր մոտ 6000 ներգաղթյալի փրկելու մասին։










































