«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորնեսո Օչոան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂ ԱԺ ընտրություններին՝ դրանք գնահատեց ազատ, արդար և թափանցիկ:
Օչոան անդրադարձավ նաև այն հարցին, որ եվրոպական մի շարք երկրներ չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները և նշեց, որ դա հենց այդ մի քանի երկրների խնդիրն է: «Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարողացան ժողովրդավարություն հաստատել և ընտրել այն մարդկանց , որոնց միջոցով առաջիկա տարիներին ուզում են ներկայացված լինել խորհրդարանում»,-ասաց նա:
Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը ևս զարմանք հայտնեց, թե ինչու ոչ բոլոր եկրների կողմից են ճանաչվում Ղարաբաղում անցկացված ընտրությունները.«Տարօրինակ է , որ որոշ երկրներ չեն ընդունում այսքան ժողովրդվարական ընտրությունների արդյունքները, քանի որ մեծամասանության կողմից այդ երկիրը ճանաչված չէ»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում







































