Նավթի առավելագույն գները թարմացնելուց հետո դրանք հասել են մինչև մեկ բարելի համար 66,19 դոլար, քանի որ ներդրողները նախընտրել են արձանագրել շահույթը, հաղորդում է vestifinance.ru –ն:
Բարելի գնաճին նպաստել է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի արժեքի թուլացումը, ինչպես նաև ԱՄՆ-ում ակտիվ հանքավայրերի կտրուկ նվազումը:
Հարկ է նշել, որ նավթի գնաճի վրա չի ազդել նույնիսկ Չինաստանից ստացված վիճակագրությունը, որտեղ ապրիլ ամսին HSBC-ի գործարար արդյունաբերության ինդեքսը 48,9 է գրանցվել, ինչը վկայում է արդյունաբերական սեկտորի տեմպերի դանդաղեցման մասին:
Չնայած փորձագետների մեծամասնությունը երկարաժամկետ հեռանկարում նավթի գների անկում է կանխատեսում, մոտակա օրերին կրկին աճ է սպասվում:









































