Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք Թուրինի «Յուվենտուս»-ի հետ խաղից առաջ հայտարարել է, որ թիմը վստահ է իր ուժերին: Գերմանացի կիսապաշտպանը նշել է, որ «Ռեալ»-ի հիմնական առաջադրանքը Չեմպիոնների լիգայում հաղթանակն է:
«Կարծում եմ՝ կարող ենք լավ խաղեր անցկացնել այդ մրցակցի հետ: Իտալացի մարզիչ ունենք, որը լավ գիտի «Յուվենտուս»-ը: Պետք է բոլոր հարցերը լուծել քայլ առ քայլ: Զգալիորեն բարելավել ենք խաղն ու հասել կիսաեզրափակիչ:
Այժմ աշխարհի 4 ուժեղագույն ակումբների թվում ենք, ինչը մեծ նվաճում է: Կանենք հնարավորը Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: Դա մեր հիմնական առաջադրանքն է»,- Կրոսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































