Նույնիսկ հոլիվուդյան երիտասարդ աստղերը, չնայած շոու բիզնեսում իրենց կարճատև կյանքին, հասցրել են մեծ թվով սիրավեպեր ունենալ:
Ռոբերտ Դաունի-կրտսերը և Սառա Ջեսիկա Փարքերն ամենաանհավանական զույգն էին: Նրանք սիրում էին միմյանց, սակայն Ռոբերտի կախվածությունը թմրանյութերից և ալկոհոլից նյարդայնացնում էր Սառային:
Քեմերոն Դիասի և Էդվարդ Նորթոնի կապի մասին 1999 թ. շատերը գիտեին,սակայն զույգն իրենց միասին լինելու լուրերն այդպես էլ չհաստատեց:
Լիվ Շրայբեր և Քրիստին Դևիս զույգը թաքցնում էր իրենց տասնամյա միությունը:
Նիկի Հիլթոն և Յեն Սոմերհալդեր զույգը ևս 10 տարի միասին էր:
Ջադա Փինքեթը և Ուեսլի Սնայփսը չեն թաքցնում, որ իրենց կապը ստեղծվել է դեռևս 90-ականներին:
Քեթի Հոլմս և Քրիս Քլայն: Թոմ Քրուզի հետ նշանադրությունից քիչ անց երիտասարդ դերասանուհին սիրավեպ է սկսել «ամերիկյան կարկանդակի» հետ: Քրուզն էլ 80-ականներին սիրավեպ է ունեցել Շերի հետ, չնայած նրանց միջև 16 տարվա տարբերությանը:
Սանդրա Բալոքը սիրավեպ է ունեցել Գոսլինգի հետ:
Անհավանականների թվին են պատկանում Ջորջ Քլունի և Լյուսի Լյու զույգը, որոնց սիրավեպը երկու անգամ է սկսվել՝ 2000 և 2005թթ., ինչպես նաև՝ Բրիթնի Սփիրս և Քոլին Ֆարել զույգը:








































