Անցած շաբաթ միջազգային ժյուրին ամփոփեց World Press Photo լուսանկարների 56-րդ մրցույթի արդյունքները և հրապարակեց դրանք իր պաշտոնական կայքում՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս World Press Photo-2012-ի առաջին երեք հաղթողները թեժ կետերում արված լուսանկարների հեղինակներն էին, որոնք, ռիսկի ենթարկելով իրենց կյանքը, լուսանկարել են ցավ, տառապանք ու մահ:
«Նորություններ» ու «Արտակարգ հաղորդագրություն» անվանակարգերում հաղթողների ցանկը կազմված է Սիրիայում ու Գազայում իրադարձությունները պատկերող շոկային կադրերից:










































