Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի դիմակայություններից: Չիլիացի ֆուտբոլիստի կարծիքով՝ ֆավորիտ է համարվում իսպանական գրանդը:
««Ռեալ»-ը ֆավորիտ է մեր թիմի դեմ պայքարում: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ: Մեր թիմի ֆուտբոլիստները մտածում են այդ մասին, և կարծում եմ, որ այդ նպատակն իրագործելի է: «Յուվենտուս»-ն այժմ հիանալի մարզավիճակում է:
Ինչ վերաբերում է ինձ, ապա վնասվածքների պատճառով մրցաշրջանն անհաջող էր ինձ համար: Սակայն ես ժամանակին շարք վերադարձա»,- Marca-ն մեջբերում է Վիդալի խոսքերը:









































