Պրոֆեսիոնալ բռնցքմաարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լուիսը դժգոհ է, որ Լաս-Վեգասում մայիսի 3-ին կայացած Ֆլոյդ Մեյուեյզեր – Մենի Պակյաո մենամարտն անվանում են «դարի մենամարտ»:
Լուիսը կարծում է, որ դարի մենամարտը կարող է լինել միայն գերծանր քաշայինների միջև:
«Դարի մենամարտը կարող է լինել միայն գերծանր քաշայինների միջև: Մեյուեյզեր – Պակյաո հանդիպումը սուպերմենամարտ էր, մեգամենամարտ՝ համացանցի ու լրատվամիջոցների շնորհիվ:
Երբ տեսնում ես՝ ինչ գումարներ են շրջանառվում, հասկանում ես, որ բռնցքամարտը դեռ կենդանի է»,- Լուիսի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:








































