Այս զբոսաշրջային սեզոնում Էվերեստ բարձրանալը գրեթե անհնարին կլինի։ Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել են «Սագարմաթհա» ազգային պարկի շրջակա միջավայրի աղտոտումը վերահսկող կոմիտեում, որը հաստատում է լեռնարշավային նախագծերը։
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ երթուղիները խիստ վնասվել են ձնահյուսքից, որի պատճառն օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժն է։
Փորձագետների գնահատականներով՝ երթուղիների վերականգնման համար շատ ժամանակ կպահանջվի։








































