Թուրինի «Յուվենտուս»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հերքել է, որ ակումբն առաջիկա ամռանը վաճառելու է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Մարոտան նշել է, որ ակումբը մտադիր է հզորանալ, ոչ թե բաց թողնել առանցքային խաղացողներին:
«Հազվադեպ ենք վաճառում մեր խաղացողներին: Ընդհակառակը, վերջին շրջանում միայն համալրվում ենք: Ցանկանում ենք բարձրացնել թիմի մակարդակն ու մրցունակ լինել Եվրոպայում:
Պոգբան, Տևեսն ու մնացած առանցքային խաղացողները կարևոր են թիմի համար: Այդ իսկ պատճառով վստահ կարող եմ ասել, որ Պոգբան չի վաճառվում»:






































