Մոսկվայի «Սպարտակ»-ի հանրաճանաչ վետերան Նիկիտա Սիմոնյանը, ով ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահն է, խոսել է ակումբի մարզադաշտի ներկայացման արարողությունից ստացած իր տպավորությունների մասին:
«Երկրորդ անգամ եմ այդպես հուզվում իմ ամբողջ կյանքի ընթացքում: Առաջին անգամ ապրումներ ունեի, երբ Ռուսաստանն ընտրում էին որպես ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնող երկիր: Հետո մտաբերում էի Բոբի Չարլթոնի և բրիտանական պատվիրակության այլ ներկայացուցիչների դեմքերը, երբ նրանք լսեցին, որ Ռուսաստանն է անցկացնելու աշխարհի առաջնությունը:
Եթե կարողանայի ժամանակը ետ տալ 20 տարով, հաճույքով դուրս կգայի այս մարզադաշտի խաղադաշտ և կխաղայի «Սպարտակ»-ի մարզաշապիկով»,- ասել է Սիմոնյանը:








































