Իտալական «Պալերմո»-ի հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել Իտալիայի սահմաններից դուրս գտնվող ակումբներում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Իմ երազանքն Արգենտինայի ազգային հավաքականի կազմում հանդես գալն է: Երջանիկ եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Հաճելի է, երբ այլ ակումբներ ցանկանում են քեզ տեսնել իրենց կազմում: Ցանկանում եմ մասնակցել Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Երջանիկ եմ Իտալիայում, սակայն ուզում եմ հանդես գալ Իտալիայի սահմաններից դուրս»,- հայտարարել է Դիբալան:








































