Այս տարի հատկապես աչքի ընկավ Փոլ ՄաքՔարթնիի և Քանյե Ուեսթի համատեղ աշխատանքը, գրում է Spletnik.ru-ն:
ՄաքՔարթնին նշել է, որ երաժշտի հետ հաճելի է աշխատել:
«Երբ մենք գրում էինք Ջոն Լենոնի հետ, մենք կիթառներով ուղղակի նստում էինք հատակին և փինգ-փոնգ խաղում, մինչև նոր երգի գաղափարի հայտնվելը: Քանյեի հետ ևս այդպես էր»,-ասել է նա:
«Նա անհավանական տաղանդավոր է, սակայն պոռթկուն բնավորություն ունի և կարող էքսցենտրիկ արարքներ գործել: Ես միանգամից որոշեցի, որ եթե նման բան տեղի ունենա, մենք ուղղակի կդադարեցնենք համագործակցությունը»,- հավելել է 72-ամյա երաժիշտը:
















































