Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչ հույս և ուժ ունի Հայաստանը վտանգավոր պահանջի դեպքում

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այլևս Ռուսաստանը չի դիտարկում որպես գործընկեր: Կապեր կան, սակայն դրանք չեն օգտագործվում, ասել է Բրիդլավը և հայտարարել, որ Ռուսաստանը փորձում է փոխել խաղի կանոնները և Դոնբասում հավանաբար նոր գրոհի էպատրաստվում: ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները պատերազմական չեն, սակայն ակնհայտ է, որ զարգանում են առճակատման, դիմակայության սկզբունքով:

Ռուսաստանի ագրեսիան այլևս ակնհայտ փաստ է, փաստ է նաև այն, որ Մոսկվան աշխարհաքաղաքական այլ գործիքներ այլևս չունի և բացահայտորեն դիմում է ռազմական շանտաժի ու առաջին իսկ առիթի դեպքում հնարավորությունը բաց չի թողնի մի շարք ուղղություններով ռազմական նոր ինտերվենցիա իրականացնելու և իր տարածքներն ընդլայնելու համար: Ըստ որում՝ այստեղ հարաբերական է, թե ինչ նպատակ են հետապնդում այդ տարածքները՝ կենսատարածքի՞ գործառույթ են իրականացնելու, թե՞ այսպես ասած՝ անվտանգության բուֆերային գոտու, ըստ էության՝ զորանոցի: Սակայն տվյալ սուբյեկտների և ժողովուրդների համար, մեծ հաշվով, էական չէ, թե ինչ նպատակով է Ռուսաստանը գրոհելու իրենց:

Շանտաժի ամբիոն որպես Պուտինն օգտագործեց նաև Երևանը. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում նա հայտարարեց, որ կարևոր ռեգիոններում որևէ քայլ անելուց առաջ պետք է հետևանքների մասին մտածել: Կարևոր ռեգիոններից մեկը Կովկասն է, և այստեղ, իհարկե, կան լուրջ մարտահրավերներ: Ռուսաստանը հավակնություններ ունի և՛ Վրաստանի, և՛ Ղարաբաղի հարցերում՝ հաստատել ռազմական ներկայություն և փակել Կովկասի թեման ընդհանրապես: Հայաստանի համար սա լուրջ մարտահրավեր է: Սակայն ոչ միակը:

Խնդիրն այն է, որ ռուսաստանյան այսօրինակ մարտավարությունը, խաղի նմանօրինակ կանոնը կամ անկանոնությունը ինքնին վտանգ է առաջացնում Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի անվտանգության համար: Վերջին հաշվով, այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է՝ ՆԱՏՕ-ն այսօր անվտանգության հարցերում համաշխարհային առաջատար և ամենաուժեղ բևեռն է, ինչը նշանակում է, որ իրական, ամբողջական անվտանգության խնդիր ունեցող և այդ խնդիրը լուծել ցանկացող որևէ միջազգային սուբյեկտ ուղղակի պարտավոր է առնվազն չհակադրվել ՆԱՏՕ-ին: Մինչդեռ այս մասով Հայաստանի համար լուրջ խնդիրներ են առաջանում, երբ Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ հակադրության, առճակատման, բախումնային հարաբերությունը:

Բնական է, որ Ռուսաստանի ռազմական շանտաժին ի պատասխան ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է լինում իր համար կարևոր տարածքների և մասնավորապես՝ իր անդամների պաշտպանության ամրապնդմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օրերս հայտարարել էր, որ ավելացնելու են՝ կրկնապատկելու են արագ արձագանքման ուժերը, հասցնելով 30 հազարի, և ստեղծելու են հատուկ 5-հազարանոց զորախումբ: ՆԱՏՕ-ն ավելացնում է իր ներկայությունը Մերձբալթյան երկրներում, Լեհաստանում, փորձում է երաշխիքներն ավելացնել Ֆինլանդիայի համար: ՆԱՏՕ-ի առաջատար ԱՄՆ-ը փորձում է որոշակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, թեև այստեղ, իհարկե, գործողությունները այնքան էլ հստակ չեն:

Միաժամանակ, նույնն է Կովկասի պարագայում: Սակայն խնդիրն այն չէ՝ կգնա այստեղ ՆԱՏՕ-ն առճակատման Ռուսաստանի հետ, թե՝ ոչ: Վտանգը միայն այդ առճակատման լինել-չլինելով չէ պայմանավորված: ՆԱՏՕ-ն կարող է Կովկասը հանձնել Ռուսաստանին կամ համակերպվել Կովկասի սուբյեկտների որոշումների հետ, որոնք կարող են հանձնվել Ռուսաստանին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ագրեսիվ մարտավարությունն այդ սուբյեկտների առաջ կարող է սրել խնդիրը:

Օրինակ՝ եթե Հայաստանը ներկայումս կարողանում է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով ՀԱՊԿ անդամ, ապա ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության խորացման պարագայում մեծ է վտանգը, որ Մոսկվան կարող է Երևանին կտրականապես արգելել ՆԱՏՕ-ի հետ որևէ շփում: Իսկ սա հավասարազոր կլինի աղետի: Ոչ այն իմաստով, որ ՆԱՏՕ-ն կպատժի իր հետ չշփվող Հայաստանին: Պատիժ կլինի Հայաստանի հանդեպ անտարբերությունը, ՆԱՏՕ-ի ռազմավարությունից և հաշվարկներից դուրս մնալը, ինչը կնշանակի, որ Հայաստանը կզրկվի անվտանգության կարևոր հավասարակշռող գործոնից, ընդ որում՝ խորքային, աշխարհաքաղաքական իմաստով ամենակարևոր գործոնից:

Վաղուց դադարելով գործընկեր դիտվել Ռուսաստանի համար և վերածվելով, ըստ էության, զուտ տարածքի, ստանալով զուտ տարածքային, զորանոցային նշանակություն Ռուսաստանի համար՝ Հայաստանը կկանգնի նաև ՆԱՏՕ-ի համար որպես գործընկեր չդիտարկվելու վտանգի առաջ, երբ ՆԱՏՕ-ի ռազմավարության համար էլ Հայաստանը կլինի ընդամենը տարածք: Իրավիճակն առավել տագնապալի է ելնելով այն իրողությունից, որ եթե Ռուսաստանը Հայաստանի առաջ դնի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կտրուկ սահմանափակելու պահանջ, ապա, մեղմ ասած, քիչ հավանական է, որ Հայաստանի իշխանությունները կգնան այդ պահանջին հակադրվելու ճանապարհով: Եվ, մեղմ ասած, անհավանական է, որ Հայաստանում կձևավորվի այդ պահանջին դեմ հանդես եկող քաղաքական դիմադրություն՝ առաջատար համարվող կամ դիտվող քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերության լարման գործընթացի վրա ազդելու ու կանխարգելելու միջոց, և մնում է հուսալ, որ լարումը չի հասնի այնպիսի աստիճանի, երբ Ռուսաստանը Երևանի առաջ կդնի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կտրուկ սահմանափակելու պահանջ: Սակայն խնդիրն այն է, որ սյուները, որոնց վրա կարող է կառուցվել այդպիսի հույսը, վտանգավոր կայուն դինամիկայով փլուզվում են մեկը մյուսի հետևից:

Հայաստանի հանրությունն անպատրաստ էր սեպտեմբերի 3-ին, բայց տեղի ունեցածով ոչ միայն ոչինչ չի ավարտվել, այլ ընդամենը սկսվել է: Իսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերության սահմանափակումը իր աշխարհաքաղաքական հետևանքների ծանրության վտանգով անհամեմատ ավելին է լինելու, քան Եվրամիության հետ հարաբերությունների սահմանափակումը սեպտեմբերի 3-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում