Գիտնականները անցկացրել են մի շարք հետազոտություններ և հարցումներ, որոնք ցույց են տվել, որ երեխաների 15%-ն ունի սոմնամբուլիզմ կամ լուսնոտություն: Ինչպես հաղորդում են գիտնականները՝ լուսնոտություն ամենից հաճախ հանդիպում է 6-12 տարեկան երեխաների շրջանում:
Գիտնականները վստահ են, որ սոմնամբուլիզմով ախտորոշված երեխաների հետ պետք է ավելի բարի ու քնքուշ լինել և ամենակարևորը՝ նրանց շրջապատել ուշադրությամբ ու հոգատարությամբ՝ հաղորդում է Planet today կայքը:
Բժիշկները հաղորդում են, որ լուսնոտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում երեխայի ֆիզիկական վիճակի վրա, այդ պատճառով ծնողները անհանգստանալու պատճառ չունեն: Բացառություն են այն դեպքերը, երբ, օրինակ, երեխան վտանգավոր վարք է ցուցաբերում՝ պարբերաբար հայտնվում է պատուհանների մոտ կամ միացնում գազն ու բացում դռները:
Բժիշկները նշում են, որ այդ հիվանդությունը բարդություններ չունի, այն հեշտությամբ հաղթահարելի է ժամանակին բժշկի դիմելու դեպքում:









































