Ճապոնացի գիտնականների մի խումբ՝ Կիոտո պրեֆեկտուրայի բժշկական համալսարանից, բացահայտել է մաշկի ծածկույթը նյարդային բջիջների վերածելու մեթոդը: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Գիտափորձի ընթացքում մասնագետները կիրառել են 6 տարբեր քիմիական տարրեր, որոնք ազդում են նյարդային բջջի ձևավորման և զարգացման գործընթացի վրա: Այդ նյութերը հավելել են մաշկի ծածկույթի փոքրիկ մասերին՝ վերցված տարբեր տարիքի՝ 6 ամսականից մինչև 55 տարեկան մարդկանցից: Արդյունքում գիտնականները պարզել են, որ 3 շաբաթ անց մաշկի մասնիկների ավելի քան 80 տոկոսը ձեռք են բերել հատկություններ, որոնք բնորոշ են նյարդային բջիջներին:










































