Փետրվարի 15-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ընդունել է բռնցքամարտի թեթև քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, բելգիահայ Ալեքս Միսկիրտչյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Դեսպանը շնորհավորել է մարզիկին` բոլորովին վերջերս Դանիայի Էսբերգ քաղաքում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հաղթանակներն ուրախություն են պարգևում ոչ միայն Բելգիայում ապրող հայերին, այլև` ողջ հայությանը: ՀՀ դեսպանը հայ բռնցքամարտիկին մաղթել է նորանոր հաջողություններ ռինգում:
Ալեքս Միսկիրտչյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց իր հետագա ծրագրերն ու անելիքները:








































