LBT աստղադիտակին հաջողվել է ստանալ Իոյի մակերևույթին գտնվող 200 կիլոմետրանոց Լոկի հրաբխի լուսանկարները և մանրամասն զննել հսկայական լավային լճերը: Այս մասին գրում է Astronomical Jorunal-ը:
«Նախկինում մեզ հաջողվում էր տեսնել վառ և ողողված կետեր, որոնք տարբեր տարիներին ժայթքել են Լոկիի մակերույթի տարբեր հատվածներում: LBT-ի պարզ լուսանկարներն առաջին անգամ ցույց տվեցին, որ այդ ճառագայթման ժայթքումներն առաջանում են միաժամանակ տարբեր հատվածներում՝ խառնարանի ներսում: Դա խոսում է այն մասին, որ Լոկիի պայտանման ձևն առաջացել է դրանում գոյություն ունեցող ակտիվ լավային լճի շնորհիվ, որի ընդերքը ակտիվորեն գործում է»,- հայտարարել է Բերքլիի համալսարանից Իմկե դե Փաթերը:
Լուսանկարներից պարզ է դարձել նաև, որ քարացած լավայի հաստ շերտի ներքո Լոկիի խառնարանում հսկայական լավային լիճ կա:










































