Իրանական հեռուստաալիքը հայտնել է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման առաջնորդներից մեկի զոհվելու մասին, ով հայտնի է Աբու Իբրահիմ աշ-Շիշանի անունով, հաղորդում է TASS-ը` վկայակոչելով Press TV հեռուստաալիքին:
«Իրաքի անվտանգության ուժերին այսօր հաջողվել է ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ավագ հրամանատարներից մեկին: Դա տեղի է ունեցել Սալահ-էդ-Դին գավառում, օպերացիաներից մեկում: Աբու Իբրահիմ աշ-Շիշանի անունով գործող մարդը ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Իրաքի ԶԼՄ-ները և միջազգային գործակալություններն այդ տեղեկությունը չեն հաստատում:








































