Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Մուսայելյան 76 տան տղան՝ 1983 թվականին ծնված Հ. Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: Aravot.am-ի փոխանցմամբ՝ նրան, ըստ ոստիկանության տվյալների, իրենց տան ավտոտնակում կախված է գտել հայրը: Տղան գնացել է ավտոտնակ ինչ-որ գործով՝ երկար ժամանակ չվերադառնալով, մայրն անհանգստացած այնտեղ է ուղարկել հորը, որը եւ տղային գտել է կախված վիճակում:
Հայրը զանգահարել է շտապօգնություն՝ ամաչելով անգամ բժիշկներին ասել, որ որդին ինքնասպանության փորձ է կատարել: Մենք ոստիկանությունից ճշտեցինք, որ նա չի մահացել, նրան շատ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երիտասարդին սկզբում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն են ցուցաբերել, այնուհետ տեղափոխել են մայրաքաղաք՝«Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է այցելել ու երիտասարդի վիճակով հետաքրքրվել է Գյումրի բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգը: Երիտասարդն ապրելու շանսեր ունի, արդեն երկու անգամ ուշքի է եկել, սակայն բժիշկները մտահոգված են նրա՝ հետագայում հաշմանդամ մնալ-չմնալու խնդրով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































