Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բեսը մազերը շեկ է ներկել` ի պաշտպանություն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի: Այս մասին հայտնում է Time-ը:
Դեսպան Բեսն իր շիկահեր լուսանկարները հրապարակել է Instagram-ում:
Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետն «ապուշ շիկահեր» էր անվանել խոսնակ Մարի Հարֆին: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ը հաճախ է դատապարտում Թուրքիային` կոշտ ներքին քաղաքականության համար, սակայն սեփական ներքին խնդիրները նույն ջանասիրությամբ չի բարձրաձայնում:









































