Ըստ Իրաքից ստացված հաղորդագրությունների` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման ջիհադիստները սպանել են նախկինում պատանդ վերցրած մինչև 300 եզդիների, գրում է BBC-ն:
Ըստ եզդիների աղբյուրների` նրանք սպանվել են ուրբաթ օրը Մոսուլ քաղաքից արևմուտք ընկած շրջանում:
Մեկ տարի առաջ Իրաքի և Սիրիայի վրա հարձակված սունի ջիհադիստները սպանել և գերեվարել են այդ փոքրամասնության հազարավոր ներկայացուցիչների:









































