Ադրբեջանում մահացել է ինքնակամ զորամասից հեռացած զինվորը: Ինչպես հաղորդում է APA-ն, Սումգայիթի N զորամասում ծառայող Հուսեյն Նիջաթ Գաբիլ օղլուն փետրվարի 11-ին ինքնակամ հեռացել է ծառայության վայրից:
Փետրվարի 15-ին նրա աճյունը հայտնաբերվել է Սումգայիթ քաղաքի լճի տարածքում:
Նախնական տարբերակի համաձայն՝ զինվորն ինքնասպան է եղել: Հայտնաբերվել է նրա նամակը, որում զինծառայողը գրել է իր սիրած աղջկա մասին:









































