Thursday, 02 07 2026
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է

Ինչու Հայաստանը չի հայտնվի նոր երկաթե վարագույրի ետևում. The Daily Beast

Ռուսաստանը միգուցե կկլանի Հայաստանին իր տնտեսական հորձանուտի մեջ, բայց հայ երիտասարդների հայացքներն ուղղված են դեպի արևմուտք՝ իրենց կրթության, երաժշտության և ազատության համար, գրում է ռուս լրագրող Աննա Նեմցովան The Daily Beast պարբերականում:

Անցած տարի Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը պաշտոնապես միանալուց մի քանի ամիս անց Հայաստանը աճող անհանգստությամբ, եթե ոչ սարսափով նայում էր իր ամենազոր հարևանի օր օրի խորացող միջազգային մեկուսացմանը:

Ռուսաստանի 140 միլիոնի համեմատությամբ՝
Հայաստանը շատ փոքր է իր 3 միլիոնից ավելի քիչ բնակչությամբ: Հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանը կարող է դառնալ խորտակվող Տիտանիկ՝ իր ալիքների տակ ներքաշելով Հայաստանին և տանելով նրան խորհրդային անցյալ, շարունակում է Նեմցովան:

Այնպես որ, անցած շաբաթ իր Երևան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակնարկը, թե Ռուսաստանում հայկական համայնքը Հայաստանի բնակչությանն է հավասար, եթե ոչ ավելի մեծ, հայերը լսում էին ոչ մեծ երախտագիտությամբ: (Մի քանի տարի առաջ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը կատակում էր, թե ով է իրականում Հայաստանի նախագահը):

Այո, իրոք, հայերի երկիրը սեղմվում/փոքրանում է, բայց դա հայերին ավելի քիչ հպարտ չի դարձնում սեփական հին պատմությամբ և մշակույթով, իրենց անկախ մեդիայով, զարգացող քաղաքացիական հասարակությամբ, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և միլիոնավոր սփյուռքահայերի հայրենիք Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությամբ: Այո, Հայաստանի տնտեսությունը աղքատ է և հիշողությունները տխուր, բայց մարդկանց սրտերը ազատ են և կրակոտ:

Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ Կրեմլը արտասահմանից անկախ խմբավորումներին անվանում է «արտասահմանյան գործակալներ», Հայաստանի դռները բաց են Արևմուտքի հետ այսպիսի կամուրջների համար: Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) Հայաստանի ամենահայտնի համալսարաններում բարձր դիրք է գրավում կրթության հանդեպ իր մոտեցումների շնորհիվ, որը կենտրոնացած է խոսքի ազատության, քննադատական մտածելակերպի և անկախ հետազոտության վրա:

Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը ժպտում է, երբ խոսում է 1989 թվականի վաղ առավոտյան իր նախաճաշի մասին. հայ գիտնականները նրան հրավիրել էին որպես Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի գիտնական՝ քննարկելու համար, թե Ամերիկայում հայկական համայնքը ինչպես կարող է օգնել իրենց հայրենիքի բարձրագույն կրթությանը: Երեք տարի անց, այդ ժամանակ Կալիֆոռնիայի նահանգապետ հայկական ծագումով Ջորջ Դեկմեջյանի շնորհիվ Կալիֆոռնիայի համալսարանը, այլ ամերիկյան քաղաքական գործիչներ արտասահմանում, Դեր Կյուրեղյանը և իր կոլեգաները հիմնադրեցին ՀԱՀ-ը: Այն նախկին Խորհրդային Միության երկրներում դարձավ առաջին համալսարանը, որ լիազորված էր ԱՄՆ կողմից:

Այսօր՝ քարորդ դար անց, ՀԱՀ-ը շնորհում է միջազգայնորեն ճանաչվող գիտական աստիճաններ: Կալիֆոռնիայի համալսարանը դրել է իր խիստ ստանդարտները, և իր 1200 ուսանողների շարքերում Հայաստանի ապագա էլիտայի մասն է: Դեր Կյուրեղյանը The Daily Beast-ին հպարտորեն ասում է, որ ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացնող պաշտոնյաներից չորսը ՀԱՀ շրջանավարտներ են: Նրանց որոշ մասն էլ աշխատում են նախարարություններում: Շրջանավարտների ցանկը նաև ընդգրկում է խոշոր բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, բանկերի ղեկավարների և պետական կառույցներում առաջատար ադմինիստրատորների:

«Մենք ցանկանում ենք որ այս համալսարանը լինի օրիգինալ և միջազգային,- ասում է Դեր Կյուրեղյանը:- Հայ ուսանողների համար լավ է, որ նրանք սովորեն համաշխարհային ճանաչում ունեցող միջավայրում»:

Նայելով ձյունածածկ Արարատին՝ անցած շաբաթվա վերջին ժամանակակից համալսարանը լի էր ամառային քննություններին նախապատրաստվող ուսանողներով, որոնց մեծամասնությունը Հայաստանից էին, իսկ մյուսները՝ Հնդկաստանից, Չինաստանից, Կամերունից, Ռուսաստանից և Ուկրաինայից: 35 հոգի եկել էին Սիրիայից՝ պատերազմից խուսափող փախստականների ալիքի հետ:

Եթե երիտասարդ հայերի մեջ, ինչպես արևմուտքում, այնպես էլ այստեղ, կա անդիմադրելի լավատեսության մեծ խորհրդանիշ, ապա դա ակնհայտ դարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի արարողությունների նախորդ գիշերը: Եվ դա այնպիսի բան էր, որ դու չէիր տեսնի հետխորհրդային երկրում:

http://40.media.tumblr.com/9421ad404ba0ebbf79114131e825cf1e/tumblr_nn9q1jbirT1u4703ao1_1280.jpg

Ամերիկյան ռոք խումբը, որի անդամները հայեր են, System of a Down-ը կամ SOAD-ը, որ արդեն սկսել էր Wake Up the Souls («Արթնացեք հոգիներ») շրջագայությունը, համերգ տվեց Երևանում: Հարավային Կալիֆոռնիայի երաժիշտները հիմնականում երգեցին անգլերեն, և կային մի քանի հայերեն երգեր, որ իրոք արթնացրին շատ հոգիներ:

«Ես ինձ լավ զգացի, երբ խմբի լիդերը Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար պայքարող թուրքերին անվանեց հերոսներ»,- Daily Beast-ին ասել է մի երիտասարդ թուրք կին, ով եկել էր Երևան 100-ամյա տարելիցի արարողություններին մասնակցելու:

Հորդառատ անձրևը թափվում էր Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դրոշներով խմբի ֆանատների վրա: Բայց վատ եղանակը չվախեցրեց Հանրապետության հրապարակում՝ Երևանի սրտում հավաքված հազարավոր ունկնդիրներին: Պաշտոնական տվյալները հայտնում են, որ ավելի քան 50 հազար մարդ կար թաց հրապարակում:

«Ոչ Պուտինը, ոչ Օբաման, ոչ էլ այլ քաղաքական գործիչներ չեն կարող երբևէ դիպչել մեր սրտերին ու հոգիներին ավելի, քան SOAD-ը արեց անցած գիշեր»,- ասում է ՀԱՀ-ի 20-ամյա ուսանող Կարեն Հովհաննիսյանը: «Այդ համերգը արդեն Հայաստանում լեգենդ է դարձել, և ես հույս ունեմ մեր երկրի սահմաններից դուրս նույնպես»:

Հաջորդ օրը միջազգային պատվիրակներն ու քաղաքական գործիչները՝ ներառյալ Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ծիծեռնակաբերդում միացան հիշատակի արարողությանը: Ռուսաստանի նախագահը, ով, հայերի կարծիքով, ազդում է իրենց երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա, արտահայտեց իր անկեղծ կարեկցանքը «մարդկության ամենասարսափելի ողբերգություններից մեկի» զոհերի հանդեպ:

Արարողության ժամանակ Պուտինն իր ելույթում նշեց, որ Ռուսաստանը էական դեր է խաղացել Հայաստանի ժամանակակից պատմության մեջ. «Հայերի նկատմամբ իրականացված բռնության միջազգային դատապարտումը ռուսական դիվանագիտական ջանքերի արդյունք է»,- ասաց Պուտինը:

Բայց շատ հայ երիտասարդներ գտնում են, որ դա զիջողականություն է իրենց կողմից: Նրանց դուր չի գալիս, երբ ռուսները կամ այլ ազգ իրենց վերաբերվում են որպես թույլ կամ կախյալ ազգի: «Մենք՝ հայերի երիտասարդ սերունդը, մեր քաղաքական առաջնորդներից շատ հեռու ենք,- ասում է 26-ամյա Արթուր Մանուկյանը:- Մենք ցանկանում ենք լինել բաց հայացքների տեր, լավ կրթված և ազատ: SOAD-ի այցելությունը մեծ եղբոր աջակցության նման է: Համերգի վերջում, SOAD-ի անդամները խոնարհվեցին Հայաստանի նկատմամբ իրենց ունեցած հարգանքից և սիրուց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում