ВКонтакте սոցիալական ցանցում մայիսի 24-ից կհայտնվի Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հաշիվը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Սոցիալական ցանցում պատրիարքի գրանցվելը կապված է Սլավոնական գրի և մշակույթի օրվա հետ, որն ամեն տարի նշում են մայիսի 24-ին՝ Սուրբ Կիրիլի և Մեֆոդիի (Կյուրեղ և Մեթոդիոս) հիշատակի օրը: Facebook-ում պատրիարքն արդեն հաշիվ ունի:
Ավելի վաղ պատրիարքը կոչ էր արել մտածել սոցիալական ցանցերում եկեղեցու դիրքերի ամրապնդման մասին:








































