Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Նա հաղթե՞ց…
Ավելի քան կես միլիոն ձայն, երբ 131տեղանոց խորհրդարանում ունես ընդամենը 4 կողմնակից, որոնցից մեկը այնքան էլ կողմնակից չէ…
Ավելի քան կես միլիոն ձայն, երբ չունես ուժեղ կուսակցական կառույցներ և նախընտրական շտաբների ճյուղավորված ցանց, չունես մեծ ֆինանսական միջոցներ և այլ ընդդիմադիր ուժերի աջակցություն…
Ավելի քան կես միլիոն ձայն, երբ սպիտված ես պայքարել ոչ միայն իշխանական գերհզոր կենտրոնացված մեքենայի, այլև ժողովրդի համատարած հուսալքության, հարմարվողականության և անտարբերության դեմ… Ավելի քան կես միլիոն ձայն ու նաև մեծ հաջողություն Հայաստանի կարևորագույն մարզերից մեկում…
Բա ինչ է սա, եթե ոչ իսկական հաղթանակ… Վերջին տարիների երևի թե ամենապայծառ իրադարձությունը…







































