Ղրղըզստանի նոր վարչապետ է նշանակվել երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Թեմիր Սարիևը՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Ալմազբեկ Աթամբաևը շաբաթ հրաման է ստորագրել նախարարների նոր կաբինետի նշանակման մասին, վարչապետ է նշանակվել Թեմիր Սարիևը»,- հայտարարել են Աթամբաևի վարչակազմից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի վարչապետ կարող է դառնալ նախարարների կաբինետի նախկին ղեկավարի առաջին օգնական Թայիրբեկ Սարպաշովը:








































