Maersk Tigris նավը կարող է Իրանի տարածքային ջրերը լքել բոլոր հարցերի կարգավորումից անմիջապես հետո, որոնք վերաբերում են նավի սեփականատեր հանդիսացող ընկերության պարտքերին։ Այս մասին ասվում է Դանիայում Իրանի դեսպանության հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Maersk Tigris առևտրային նավը, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, կալանվել էր իրանցի զինվորականների կողմից երեքշաբթի՝ Օրմուզի նեղուցն անցնելու փորձի ժամանակ։ Նշվում է, որ նավի սեփականատեր ընկերությունը վիթխարի գումար է պարտք։
Համաձայն հայտարարության՝ իրանական իշխանությունների գործողությունները համապատասխանում են Իսլամական Հանրապետության օրենքներին, ինչպես նաև միջազգային օրենքներին ու նորմերին։









































