Ամենայն հավանականությամբ, իզուր չէ, որ դոնորների բրիտանական կազմակերպությունը թողարկում է գովազդային պաստառներ, որոնցում օրգանների փոխպատվաստում անցած մերկ զույգերը մարդկանց խնդրում են զոհաբերել իրենց մի մասնիկը՝ հանուն ուրիշ մարդկանց սիրո: Սեր է ծագել ԱՄՆ բնակչուհիներից մեկի ու այն մարդու միջև, ում փոխպատվաստել էին իր եղբոր սիրտը: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Էրին Ռոբերթսի խոսքով՝ ինքը առաջին հայացքից է սիրահարվել Քոնոր Ռաբինովիչին: «Ես միանգամից զգացի ոչ մի բանի հետ չհամեմատվող զգացում»,- հայտարարել է աղջիկը: Նրա եղբայրը՝ Սիեթլի բնակիչ Քելան Ռոբերթսը, մահացել է 2005թ. մարտի 7-ին:
Հարավային Դակոտայով արշավելիս նա ընկել էր ու գլուխը հարվածել ժայռին: Այդ ժամանակ հարևան Մինեապոլիսում 17-ամյա Ռաբինովիչի կյանքը կախված էր դոնորական սրտից:
Բարեբախտաբար, սրտի փոխպատվաստումն անցել էր հաջող, ինչը Ռաբինովիչին երկրորդ կյանք էր պարգևել:
Դուրս գալով հիվանդանոցից՝ երիտասարդը ցանկացել էր ավելի շատ բան իմանալ այն մարդու մասին, ում սիրտը իր մարմնում էր բաբախում: Երբ նա տեսել է Քելանի քրոջը, նրանց միջև սեր է բռնկվել:
Ծանոթությունից մի քանի ամիս անց երիտասարդներն ամուսնացել են:
«Դա պարզապես չի տեղավորվում գլխում՝ իմանալ, որ այն մարդու մասնիկը, ում դու այդքան սիրել ես, շարունակում է ապրել: Իմ եղբայրը նոր կյանք նվիրեց ուրիշ մարդու ու նաև՝ նոր սեր»,- ասել է Էրին Ռոբերթսը:







































