Եթովպիական ծագմամբ իսրայելցիների ցույցը ոստիկանության հետ դաժան բախումների է վերածվել, երբ ցուցարարները փորձել են ներխուժել Երուսաղեմում Իսրայելի վարչապետի նստավայր, հաղորդում է BBC-ն:
Ակցիայի ավելի քան հազար մասնակից իր բողոքն է արտահայտել ոստիկանության կողմից ռասիզմի դրսևորման դեմ:
Եթովպիացի հրեաների բողոքի պատճառը տեսագրությունն է, որը շաբաթվա սկզբին հայտնվել է համացանցում:
Այնտեղ հստակ երևում է, որ երկու ոստիկաններ ծեծում են իսրայելական բանակի սևամորթ զինծառայողին:
Իսրայելի ոստիկանությանը մեղադրում են աֆրիկացի հրեաներին պարբերաբար վիրավորելու մեջ:









































