Thursday, 02 07 2026
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ

Սերժ Սարգսյանի խայծը

ՀՀԿ-ականները վերջին օրերին պարբերաբար հայտարարում են, որ իրենց օրակարգում կառավարության ու վարչապետի փոփոխության հարց չկա:

Իհարկե, նախ հարկ է նկատել, որ նրանց հայտարարությունները զուտ տեղեկատվական բնույթի կարող են լինել՝ զուրկ որևէ քաղաքական կշռից ու արժեքից, որովհետև այդ հայտարարության հեղինակ ՀՀԿ-ականները չեն որոշում հարցի լինել-չլինելը և, ասենք, այսօր կարող են հայտարարել, որ չկա, իսկ մի քանի ժամ անց Սերժ Սարգսյանը հարցը դնի, և սկսեն քննարկել: Այնպես որ՝ այդ հայտարարությունները ինքնին ոչնչի ցուցիչ չեն:

Սրանից զատ, ըստ էության, առնվազն տարօրինակ է, որ երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում նմանօրինակ հարց չկա օրակարգում՝ ոչ ընդդիմության կամ ընդդիմություն համարվողների և ոչ էլ իշխանությունների: Բանն այն է, որ դատելով երկրի վիճակից և կառավարության, մեղմ ասած, անարդյունավետությունից՝ վարչապետի ու կառավարության փոփոխության հարցը պետք է լիներ առաջիններից մեկը: Եվ սա ըստ էության աքսիոմատիկ սկզբունքով: Եթե որևէ երկիր այնպիսի տնտեսական վիճակում է, ինչպիսին Հայաստանն է, ապա կառավարության պաշտոնանկության հարցը պետք է օրակարգում հայտնվի ավտոմատ կերպով: Ըստ որում, խնդիրը այստեղ հենց զուտ առկա լինելու մեջ է: Թող կառավարությունը պաշտպանվի, փաստարկներ ներկայացնի իր պաշտոնանկության դեմ, բայց հարցը պետք է լինի, որպեսզի կառավարությունը մշտապես զգոն լինի, մշտապես զգա պաշտոնանկության շունչը, և հետևաբար եթե պաշտոնանկ էլ չի լինում, ապա աշխատի մշտապես այդ վտանգի զգացումով, դրա շունչը իր ծոծրակին զգալով և ըստ այդմ՝ կրկնապատկված եռանդով: Սա է քաղաքական կյանքը, դա է ներքաղաքական գործընթացը, դրանում է արտահայտվում հանրային շահը:

Սակայն մենք գիտենք, որ Հայաստանում նմանօրինակ հարցերը լուծվում են ոչ թե հասարակական շահերի, պետական շահերի, այլ իշխանությունների քաղաքական կարիքների, անձնական շահերի, խմբակային և կլանային հետաքրքրությունների և անհրաժեշտությունների շրջանակներում: Եվ այս տրամաբանության մեջ կառավարության պաշտոնանկության հարցը Սերժ Սարգսյանի համար, բնականաբար, այսօր հրատապ չէ: Հովիկ Աբրահամյանը Հայաստանում իշխանություն ժառանգելու հավակնորդներից մեկն է: Մեկը և ոչ թե միակը: Թե ովքեր են մյուս հավակնորդները՝ այսօր հստակ ասելը դժվար է:

Երբ ղարաբաղյան գոտում ակտիվանում են ռազմական գործողությունները, ուշադրության կենտրոնում է հայտնվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և ակտիվանում են ենթադրությունները, որ նա ևս ժառանգորդության հավակնորդ է: Դժվար է միանշանակ ասել, թե ինչ պլաններ են մնացել Ռոբերտ Քոչարյանից, որոնք նա կարող է առաջ մղել ՀՀԿ-ի իրեն լոյալ շրջանակների միջոցով կամ փորձել նրանց միջոցով այս կամ այն ժառանգորդի հետ մտնել խաղի մեջ: Հայաստանի ներիշխանական համակարգում այսօր ընթանում են այս շրջանակի հստակեցման խմորումները՝ նոր ընտրություններին ընդառաջ:

Այս պայմաններում Հովիկ Աբրահամյանին թուլացնելը չի բխում Սերժ Սարգսյանի շահերից, առավել ևս, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը Հովիկ Աբրահամյանին առանց այդ էլ բավական թույլ է պահում և Սերժ Սարգսյանի համար պահում է կառավարելի: Եվ ուրեմն այդպիսի վարչապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանին բերելու է ոչ թե լուծումների, այլ ըստ էության նոր մարտահրավերների՝ կապված նոր վարչապետի նշանակման խնդիրների, նոր կառավարության ձևավորման խնդիրների հետ:

Ավելին՝ Հովիկ Աբրահամյանին նման խնդիրներով վարչապետի պաշտոնում թողնելով՝ Սերժ Սարգսյանը նրան կարող է օգտագործել նաև որպես յուրօրինակ խայծ՝ հասկանալու, վեր հանելու, բացահայտելու, որսալու համար այն տրամադրությունները, որ իշխանության ձևավորման նոր փուլին ընդառաջ կան իշխանական համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում