Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի ուլտրապահպանողական խորհրդական Բասա Զարքան հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի իր համախոհ Խալեդ Ալամ Ալ-Դինի հրաժարականի դեմ, որին մեղադրում են ծառայողական դիրքի չարաշահման մեջ,- հաղորդում է Reuters-ը:
Զարքայի հրաժարականը, որը «Ալ-Նուր» սալաֆիական կուսակցության անդամ է, հերթական նշանն է «Մուսուլման եղբայրներ» նախագահական շարժման և նրա իսլամիստական դաշնակցի միջև առկա լարվածության ընտրությունների նախօրեին, որոնք նախատեսված են մոտակա ամսիներին: Ակնկալվում է, որ գալիք ընտրություններում դաժան մրցակցություն է ընթանալու տարբեր իսլամիստական կուսակցությունների միջև:
Մուրսին և «Մուսուլման եղբայրներ»-ը ընտրությունները դիտարկում են որպես երկրում կայունության վերականգնման միջոց՝ տնտեսական խնդիրների և հասարակական դժգոհության աճի ֆոնին:








































