Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր է հասցեագրել «Սևիլիա»-ին: Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում Կարլո Անչելոտիի սաները մայիսի 2-ին հանդիպում են անցկացնելու «Սևիլիա»-ի դեմ:
«Սեփական հարկի տակ «Սևիլիա»-ն հզոր խաղ է ցուցադրում: Թիմը հիանալի է հանդես եկել ամբողջ մրցաշրջանի ընթացքում` պայքարելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար և հասնելով Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:
Մեր թիմերի հանդիպումը դիտարժան կլինի և անչափ հետաքրքիր երկրպագուների համար: Մեզ երեք միավոր է անհրաժեշտ: Կփորձենք հաղթել «Սևիլիա»-ին ու դժվարեցնել «Բարսելոնա»-ի գործը»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:








































