23-ամյա Լևի Չառլզ Ռիրդոնը՝ Մոնտանայից, կալանավորվել է այն բանից հետո, երբ Facebook-ում like է տվել իր հետախուզության մասին լուրին, գրում է Great Falls Tribune-ը:
Այնուհետ գործը միայն տեխնիկայի հարց էր. մի քանի ժամ անց գողին հայտնաբերել էին:
Գրեյթ-Ֆոլզ քաղաքի ոստիկանությունը հետախուզում էր դրամապանակի գողության մեջ մեղադրվողին: Գողությունը կատարվել էր 2015թ. հունվարին, վնասը կազմել էր մոտ 2500 դոլար:
Գողին տաք հետքերով չէր հաջողվել հայտնաբերել, հայտնում է RG-ն:







































