Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Ավելացնում են վկաների թիվը, ուռճացնում են գործը»․ ՀԽ-ն շարունակում է ահազանգել միջազգային կազմակերպություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽ փոխնախագահ, իրավաբան Հայկ Գրիգորյանը:

-ՀԽ ձերբակալված անդամների քրեական գործում ի՞նչ նորություն կա , շատերին կանչում էին հարցաքննության, շատերին էլ փորձում էին ներգրավել որպես վկա, ի՞նչ իրավական հիմքեր , փաստեր կան, որոնց հիման վրա են մարդիկ կանչվում որպես վկաներ:

-Ասեմ, որ գործի քննության սկզբից միչև հիմա կատարվել է քննչական մեկ գործողություն. նշանակվել է փորձաքննություն առգրավված առարկաների, որոնք ըստ իրենց, կարող են լինել զենք կամ զենքի նման իրեր ՝ փայտե առարկաները, դրոշի ձողերը , որոշ քանակի առարկաներ ներկայացվել են փորձաքննության: Բայց նշեմ, որ անկախ այն հանգամանքից, թե փորձաքննությունը ինչ ցույց կտա, այդ առարկաները զենք են , թե ոչ, դրանով քրեական գործին ինքը որևէ նպաստ չի բերելու: Քանի որ այդ առարկաները հայտնաբերվել են բնակարանից, իսկ սառը զենք , օրինակ` դանակ բնակարանում ունենալը դա հանցագործություն չի. հանցագործություն է որոշակի չափերի սառը զենք կրելը հանրային վայրում: Այսինքն` առարկաները հայտնաբերվել են բնակարաններից, ոչ թե անձանց վայրից, ոչ թե կրելու պահին, հետևաբար , եթե նույնիսկ այդ խոհանոցային դանակները, փայտե ձողերը և այլն, փորձաքննությունը ցույց տա, որ դրանք իրենք սառը զենք են, դրանից գործում որևէ բան չի փոխվելու: Սա ասացի նրա համար, որպեսզի պարզ լինի, որ քրեական գործի բովանդակային մասով որևէ գործողություն չի կատարվել:

Մյուս խումբ գործողությունը դա շուրջ մեկ տասնյակից ավելի են, արդեն մոտենում է 20-ին այդքան քանակի վկաների կանչն է, ծանուցումը Քննչական կոմիտեի կողմից: Ընդ որում ՝ կանչվողները բոլոր ՀԽ կամ պատգամավոր են, կամ շարժման աջակից, համակիր և որևէ ձևով կապ ունեն ՀԽ-ի հետ: Այդ բոլոր անձանց որպես վկա հրավիրելը ևս վկայում է այն մասին, որ չի կատարվում գործի բազմակողմանի քննություն. Հրավիրում են միայն շարժման հետ առնչություն ունեցող անձանց և տալիս են նույնաբովանդակ հարցեր՝ ուղղակի փորձելով պարզել` զանգվածային անկարգություն եղել է, թե ոչ: Եվ, բնականաբար, որևէ ապացույց, ցուցմունք չկա, որը կվկայի քննչական մարմիների կողմից առաջ քաշած վարկածը, ենթադրությունը:

-Եթե գործում խոսուն փաստեր չկան, ապա այժմ փորձում են ժամանա՞կ շահել:

-Ըստ էության, կարող ենք ասել՝ այո, ժամանակ շահել և գործը ուղղակի մեծացնել ծավալով: Եթե հիշում եք, կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ գործը շուրջ 100 էջ էր, որտեղ մի մասով դրվել էին գործի հետ առնչություն չունեցող նյութեր՝ օրինակ հեռախոսային խոսակցություններ, որոնք ընթանում են երկու անձի միջև, որտեղ չկա այն անձը, որի գործի մեջ այդ նյութը դրվել է: Փորձ է արվում ուռճացնել գործի չափը, որպեսզի մի քանի հատոր դառնա, ինչպես նաև ժամանակ ձգել և ցույց տալ, որ կատարվում են որոշակի քննչական գործողություններ:

-Կալանավայրում ինչպիսի՞ վերաբերմունք է դրսևորվում ՀԽ անդամների նկատմամբ, ճի՞շտ են այն խոսակցությունները, որ երեկ հացադուլից դուրս եկած Գևորգ Սաֆարյանին ծեծել են ՝ մեղադրելով, որ ՀԽ անդամների պատճառով համաներում չի հայտարարվում:

-Մենք նշել էինք, որ քրեակատարողական հիմնարկներում որոշակի մթնոլորտ է ձևավորվել հենց հիմնարկի կողմից, թե համաներումը պիտի լիներ ապրիլին, բայց հենց այս շարժման անդամների պատճառով հետաձգվում է : Դա արվել էր որոշակի բացասական մթնոլորտ ձևավորելու համար: Ասեմ, որ բռնության հետ կապված որևէ հավաստի տեղեկություններ չունենք, բայց այն որ Գևորգ Սաֆարյանը դիմել էր հացադուլի, դա ինքնին նշանակում է, որ որոշակի բացասական միջավայր և դժգոհություն կար: Ապրիլի 16-ից Գևորգը հացադուլի մեջ էր և կարծում եմ , որ արդարադատության նախարարությունը եթե անելիք ուներ անելու, ապա պետք է շուտ աներ` մոտավորապես 13-14 օր հացադուլի մեջ էր:

Գևորգի վիճակի մասով վերահսկողություն է իրականացրել ոչ միայն փաստաբանական մեր խումբը, այլև դիտորդական առաքելությունը, որը քրեակատարողական հիմնարկներում իրականացնում է մոնիթորինգ: Նրանք արձանագրել էին, որ նախկին խցում, որտեղ Գևորգն էր գտնվում, կար անհամաչափություն այնտեղ գտնվող մահճակալների և բանտարկյալների միջև: Այսինքն` մարդիկ պետք է հերթով քնեին, քանի որ 2 անգամ ավելի շատ մարդ կար , քան քնելու տեղ: Այլ բացասական երևույթներ ևս կային, որոնց մասին դիտորդական խումբը բարձրաձայնել էր: Ինչպես գիտեք, երեկ նաև Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ իր մտահոգությունը հայտնելով Հիմնադիր խորհրդարանի անդամներին առաջադրված մեղադրանքի և նրանց կալանավորման կապակցությամբ, կալանքի հիմքերի մասով, քանի որ Հայաստանը հանդիսանում է միջազգային որոշակի կոնվենցիաների անդամ, իսկ այդ կոնվենցիաները հստակ նախանշում են, որ կալանքը դա վերջնական ամենածայրահեղ միջոցն է, որը պետությունները պետք է կիրառեն նախաքննության փուլում: Բոլոր 5 կալանավորվածների մասով նրանք այդ շեշտադրումը արել են, որ կալանքը պետք է կիրառվեր որպես վերջին քայլ այն դեպքում, եթե կա հիմնավոր կասկած, որ ազատության մեջ մնալով այդ մարդիկ կվնասեին գործին ՝ փչացնելով ապացույցները, կամ ազդեցություն գործելով վկաների վրա: Նման ապացույցներ չկան: Ինչպես գիտենք, քրեական գործը ինքնին չունի իրավական փաստական հիմք. զուտ քաղաքական հետապնդում է, ինչի մասին բարձրաձայնել է նաև նշված միջազգային իրավապաշտպան կազամակերպությունը:

Մենք մշտապես կապի մեջ ենք ոչ միայն Human Right Watch-ի, այլ նաև Freedom House-ի , Amnesty International-ի և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Եվ , հավանաբար, նրանք ևս կարձագանքեն հատկապես կալանքի պահման անհրաժեշտության մասին այս փուլում, քանի որ Ապրիլի 24-ը արդեն անցել է , իսկ կալանքի միջնորդության մեջ նախաքննության մարմինը հենց շեշտադրումը անում է , ըստ իրենց ՝ 24-ի հնարավոր, ենթադրյալ զանգվածային անկարգությունները կանխելու անհրաժեշտության վրա: Բայց կյանքը ցույց տվեց, որ թե 24-ին և 24-ից հետո որևէ միջադեպ չի եղել, հետևաբար, նույնիսկ իրենց ենթադրությունների հիման վրա չկա:   Ընդհանրապես,  գործը անօրինական էր ի սկզբանե:

 

Հարցազրույցն ամբողջությամբ ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում