Սիրիական խորհրդարանն առաջիկա ժամանակ օրենք կընդունի, որով կսահմանափակվի քաղաքացիների մուտքը ինտերնետ: Այդ հարցին վերաբերող օրինագիծն արդեն հավանության է արժանացել կառավարւթյան կողմից: Այս մասին փոխանցում է France Presse գործակալությունը: Առաջարկվող օրենքի համաձայն՝ ոստիկանությունն իրավունք ունի խուզարկություն իրականացնել առցանց աշխատող խմբագրություններում, ձերբակալել լրագրողների և առգրավվել համակարգիչներ: Իսկ լրագրողների գործունեության ընթացքում իրավախախտումները կգնահատվեն քրեական օրենսգրքով:
Այս օրինագիծը լուրջ հարված կլինի առցանց կայքերի համար, քանի որ դրանք համեմատաբար ավելի ազատ են գործում: Չնայած, որ մինչ այս պահը երկրում սահմանափակ է մուտքը 240 ինտերնետ կայքեր, այդ թվում Facebook, Twitter և Youtube, այնուամենայնիվ օրենք չկար, որով իրականացվում էր այդ սահմանափակումը:









































