Կատալոնական «Բարսելոնա»-ի տեխնիկական կոմիտեի անդամ Կառլես Ռեշակը Esports Cope-ի հետ զրույցում վստահեցրել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և թիմի պաշտպան Դանի Ալվեսը մնալու են «Բարսելոնա»-ում:
«Վստահեցնում եմ, որ Դանի Ալվեսը շարունակելու է իր ելույթները «Բարսելոնա»-ում:
Ինչ վերաբերում է Լուիս Էնրիկեին, ապա ես կարող եմ ասել, որ նա համապատասխանում է թիմի մակարդակին:
Նա ռեկորդներ է սահմանում, և մենք չենք ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից»,- հայտարարել է կոմիտեի անդամը:






































