Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիի հասցեին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Չավին, իր տեխնիկայով և որակով, կարող է հանդես գալ մինչև 50 տարեկանը: Հավաքականում նրա հետ խաղալով ես մեծ առաջընթաց եմ գրանցել:
Չգիտեմ, թե նա ինչ կանի ապագայում: Ցավալի է, երբ Չավիի պես ֆուտբոլիստները ծերանում են»,- հայտարարել է Մարտինեսը:






































