Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը վերականգնվել է վնասվածքից ու այսօր ընդհանուր խմբի կազմում մարզվել առանց սահմանափակումների: Այդ մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի թվիթերյան էջը:
Բեյլը ձկնամկանի վնասվածք էր ստացել Պրիմերայի 32-րդ տուրում կայացած «Մալագա»-ի հետ խաղում (3:1): Խաղը կայացել է ապրիլի 18-ին:
«Ռեալ»-ը Լա Լիգայի 35-րդ տուրում արտագնա խաղում մայիսի 2-ին ուժերն է չափելու «Սևիլիա»-ի հետ:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում ուելսցին մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 13 գոլ:






































