Jewish Voice պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ Թուրքիայի թիրախը եղել է Օսմանյան կայսրության տարածքում մեծաքանակ հայ քրիստոնյա բնակչությունը, որից թուրքերը վախենում էին, քանի որ հայերը հավատարիմ էին Ռուսաստանին:
Շատ պատմաբաններ ու գիտնականներ, ինչպես նաև շատ երկրների կառավարություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հիշեցնում է պարբերականը՝ նշելով, որ Թուրքիան անդրդվելի է. չի ընդունում իր մեղքը:
ԱՄՆ-ում շատ իսլամական խմբեր շարունակում են թուրքական գիծը, նշվում է հոդվածում: Շատ իսլամական առաջնորդներ էլ ԱՄՆ-ում և Կանադայում ներկայացնում են գլոբալ իսլամիզմի շահերը, ոչ թե համամարդկային իրավական արժեքները, անհատի ազատությունը, իր հոդվածում հայտնում է Թարեք Ֆաթահը, ով հանդիսանում է Կանադայի մուսուլմանական կոնգրեսի հիմնադիր։











































