Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով:
«Պետք է կենտրոնանալ մեր խաղի որակի վրա: Առաջին խաղում մենք խաղալու ենք 90 րոպե, բայց պետք չէ մոռնաալ, որ կլինի նաև երկրորդ խաղ, որում շատ բան կարող ենք փոխել: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայում վերջին 11 խաղերից միայն երկուսում ենք պարտվել, ինչը խոսում է այն մասին, որ մեր խաղը ստացվում է», — Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վաղը «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունելու է «Բավարիա»-ին: Խաղի մեկնարկը՝ 23:45-ին:









































