Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը: Այս մասին հայտնել է Վրաստանի առաջին հեռուստաալիքը: Թբիլիսի կժամանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների 28 մշտական ներկայացուցիչներ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Այցը կկայանա մի քանի ամիս անց: Կողմերը աշխատում են այցի կոնկրետ ժամկետները ճշտելու շուրջ:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ այցը շատ կարևոր է: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Հյուսիսատլանտյան խորհուրդն արագ համաձայնել են այցելել Վրաստան, և որ Խորհրդի այց շատ հազվադեպ է լինում։
Վրաստանը ՆԱՏՕ-ի համար հատուկ գործընկեր է հանդիսանում, ով ձգտում է ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությանը և դրա համար ցանկանում է պահպանել ներգրավվածության բարձր մակարդակ:








































